ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.05.2017 12:21
Պատահարներ ավտոճանապարհներին
Մայիսի 19-ին, ժամը 00.05-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 15 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդա» մակնիշի մոպեդ և «Պեժո» ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 9.20-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյանի 4-րդ փողոցի թիվ 19/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 12.45-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 2/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 6.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել մայթին հարակից բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԳԱԶ-2410»-ը, առաջ ընթանալով, բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 23.30-ին, «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող հողաթմբին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի թիվ 18/3 հասցեի դիմաց, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: