ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.01.2016 11:58
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 17-ին, ժամը 16.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 18.00-ին, «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի մոտ բախվել է մայթեզրին կայանված, հաշվառումից հանված «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21134»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Երիտասարդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 18-ին, ժամը 01.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 155/3 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 16.05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կատարվում է քննություն: