ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.02.2017 10:50
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 16-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 17-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 16-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Մերսեդես 600» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և բախվել կամրջի բետոնե պատին:
Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 16-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզում՝ Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհին, դուրս է եկել ճանապարհից և բախվել ճամփեզրի քարին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: