ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.09.2016 12:46
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի 4-րդ մատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 51-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում վարորդի կողմից արգելակման ընթացքում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 13.50-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու նրբանցքի խաչմերուկում բախվել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո կողաշրջվել է և ընկել ձորը:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21.40-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 153/1 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, պատճառել վնասվածքներ:
Տուժողը ժամը 22.50-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 3-ի սահմաններում, «Ռենո-Մեգան» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել հարակից ձորակը և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:ղ
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 3.20-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին «ՍԵԱՏ Կորդոբա» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտում հարվածել է կովին, որից հետո նրա ավտոմեքենային է հարվածել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա:
«ՍԵԱՏ Կորդոբա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ձորաղբյուրից-Գառնի տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21900» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: