ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2017 15:39
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 14-ին, ժամը 8.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թիվ 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 56-ամյա վարորդը, որը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դավիթ Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.30-ին, թիվ 8 պոլիկլինիկայից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ ծնկահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է մարտի 13-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի երթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: