ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.02.2017 11:20
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 14-ին, ժամը 20.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 19.45-ին, «ԳԱԶ-27057-18» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 53 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 15.40-ին, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Աշտարակի Վ.Պետրոսյան թիվ 75 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2102»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 4.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: