ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2017 13:28
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 13-ին, ժամը 22.40-ին, Երևանի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 20-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցի թիվ 205 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 10.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդու, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 8.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մոտ թիվ 56 երթուղու ավտոբուսի սրահում հավասարակշռությունը կորցնելիս բռնակին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 12-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 43-րդ կմ-ին անվադողը պոկվելով բախվել է հանդիպակաց երթևեկող «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «ՎԱԶ-2104»-ը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է քարերին:
«ՎԱԶ-2104»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 22-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ի հատվածում բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 4.20-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին դեպի Սևան ընթանալիս բախվել է ճանապարհն գտնվող կամուրջի սյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 23-ի սահմաններում, «Նիվա» մակնիշի ավտոմեքենան Արզնի գյուղի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում կորցնելով ղեկավարումը հարվածել է պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: