ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2016 09:20
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 12-ին, ժամը 5.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 8.15-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 18 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսսան», «Ռենջ-Ռովեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի սալջարդ վերք, պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15-ին, Մ. Մանուշյանի անվան պուրակի վերջնամասում տղամարդու վարած «Եվրո 2» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ կողաշրջվել է:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի 21 տան մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 3.50-ին, 40-ամյա տղամարդը բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 00.10-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 5.50-ի սահմաններում, «ՎԱԶ- 2101» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 37-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 59 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 76 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Լիլիթ» ռեստորանի մոտ իրար են բախվել «Լադա Պրիորա 21703» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 10.8 կմ-ին բախվել է քարե պատնեշի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կապանի Դավիթ Բեկի հրապարակ տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և շտապօգնության «ԳԱԶ-3221» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 21074» -ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 221-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: