ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.05.2017 11:38
Պատահարներ ավտոճանապարհներին
Մայիսի 12-ին, ժամը 00.30-ին, «Նամի» մակնիշի մոտոցիկլետը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 11.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի մոտ բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ռենո»-ն վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 36-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սարդարապատ-Արաքս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը և «Միցուբիշի Գրանդիս»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ և հայտնել , որ Սևան-Երևան ճանապարահատվածում ինքնավթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ հիշյալ տղամարդու վարած «Լադա-2121» մակնիշի ավտոմեքենան նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշի:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Աբովյան-Բալահովիտ ճանապահին իրար են բախվել «Օպել Կոռսա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 19.30-ի, հիվանդանոցից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գուտ, գանգոսկրի ճակատաքունքային սահմանի գծային կոտրվածք աջից, ենթամաշկային հեմատոմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ Ծարավ Աղբյուրի փողոցում ինքնավթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ վերջինս «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի է ենթարկվել և ստացել վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 1.45-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: