ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.04.2017 11:37
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 11-ին, ժամը 18.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Սարգսաշեն թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդի 14-ամյա դուստրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գոշ-Ճամբարակ ճանապարհի 6-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 9-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղուց Ծաղկաձոր գնացող ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ, որով պատճառվել էր նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 14.00-ին, «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան մայրուղու 40-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գորկու փողոցի թիվ 33 հասցեի դիմաց հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն: