ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.09.2015 16:10
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 17 հասցեի դիմաց կայանված «ԳԱԶ-3512» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«ԳԱԶ-3512»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 22.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 11 հասցեի դիմաց՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.00-ին, վարորդը կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 18.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Մխչյան-Դիտակ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է հեծանվի:
Ավտոմեքենայի վարորդը 46-ամյա հեծանվորդին տեղափոխել է հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի գազատար խողովակին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: