ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2016 11:19
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.20-ին, թիվ 9 երթուղու տրոլեյբուսը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 ուղևորներ վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթենքի փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, «ձախ այտի հետտրավմատիկ հեմատոմա» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ներկայացրել 1-ամյա աղջկա, որտեղ նրա ծնողները հայտնել են, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում իրենց ավտոմեքենայի հետընթաց կատարելու ժամանակ սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Մերսեդես E 260» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Մ. Բաղրամյան և Ծաղկունյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2115»-ի վարորդը «ճակատի, քթի քերծված վերք, աջ վերին կոպի պատռված վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 2-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 61-րդ կմ-ին «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրին առկա գազատար խողովակին և կողաշրջվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղի գյուղամիջյան ճանապարհին՝ դպրոցի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի ձորակը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.55-ին, Թումանյան քաղաքի Էնգելս թաղամասի Թբիլիսյան խճուղու 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Օպել», «Միցուբիշի» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-311000» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 184-րդ կմ-ին բախվել է նույն երթևեկելի գոտիով ընթացող «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-311000»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: