ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.04.2017 11:56
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 10-ին, ժամը 3.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցում բախվել է մայթեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 17.20-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցի թիվ 65 հասցեի մոտ բախվել է «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային ամրացված կիսակցորդին:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան պողոտայի թիվ 2 էլեկտրասյան մոտ բախվել է կայանված «Ինֆինիտի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների, այնուհետև բախվել է բետոնե արգելապատնեշին, որից հետո բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով առաջին «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Աշտարակի Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 31 հասցեի դիմաց իրար են բախվել երկու «ՎԱԶ 2106», «ՎԱԶ 21010» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ներից մեկի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 11.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացված վնասվածքներով բուժօգնության է դիմել 42-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնական ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 37-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է Վանաձորի Տ. Մեծի և Տերյան փողոցների խաչմերուկում՝ վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 58-ամյա տղամարդ և հայտնել, որ ժամը 9.30-ի սահմաններում Տ. Մեծի և Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած «Հունդայի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որից հետո իր ուղեկցությամբ տուժողին տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «Նիսան քուբե» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի եթևեկելի մասից և ընկել ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134.1-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «MACK» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: