ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.09.2015 16:53
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.10-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԲՄՎ»-ն բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099»-ի:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Մերսեդես-Բենց»-ի վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.10-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 32 շենքի մոտ իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Քեմրի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 46 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 23.30-ին, բաժին է ներկայացել 23-ամյա երիտասարդ և խոստովանական բացատրություն տվել, որ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ինքն է տղամարդուն վրաերթի ենթարկել:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 59/1 շենքի մոտ իրար են բախվել «Յամահա» մակնիշի մոտոցիկլետ և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 06.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 53 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 11-ամյա աղջիկ և հայտնել, որ Երևանի Հ. Քոչարի փողոցում անհայտ երթուղու ավտոբուսի վարորդի կողմից ավտոմեքենան կտրուկ արգելակելու հետևանքով սրահում վայր է ընկել:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 07.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 61-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևանի Խաղաղության փողոցի վերջնամասում բախվել է ճամփեզրի քարին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Լուսակունք-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.30-ին, Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 16 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել Կորսա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Կորսա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Հրազդանի Կենտրոն թաղամասի մարզպետարանի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցում մաքրման աշխատանքներ կատարող 56-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ իրենց գյուղում մոտոցիկլետ վարելիս վնասել է ոտքը:
Պարզվել է, որ երիտասարդը սեպտեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի մոտ գտնվող «Կարմիր սար» կոչվող վայրում իր «Չեզեր» մոդելի մոտոցիկլետը կայանել է սարի թեք հարթության վրա, իջնելիս վայր է ընկել, մոտոցիկլետը թեքվելով՝ ընկել է ձախ ոտքի վրա:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Խանջյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Եղեգնաձոր-Վարդահովիտ ճանապարհի 21-րդ կմ-ին «ՈւԱԶ-469 B» մակնիշի ավտոմեքենա է դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: