ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.08.2017 10:34
Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գր. Լուսավորչի և Բեյրութի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1980 թ. ծնված Մարո Դ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց իրար են բախվել «Նիսսան», «Տոյոտա» և «Կիա» ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջինի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Սիսակյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 5.05-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 320» ավտոմեքենան Ոսկետափ-Վեդի ճանապարհի 7-րդ կմ-ին՝ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի սկզբնամասում, բախվել է տրակտորի, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վեդի քաղաքի հրշեջ խմբից մեկնել է 1 մարտական հաշվարկ և մարումը կատարվել է ժ. 05.30-ին:
Ժ.06.00-ին Ա.Օհանյանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժ. 18.30-ի սահմաններում, կվադրոցիկլը Ծաղկաձոր քաղաքում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժ. 19.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» ավտոմեքենան Քանաքեռավան գյուղի թիվ 11 փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն: