ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.08.2018 14:34
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 6-ին, ժամը 05.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել բետոնե ցանկապատին, կողաշրջվել ու բախվել էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 21.45-ին, Երեւանի Սասնա Ծռերի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-210740»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հարվածել բաժանարար արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 16.45-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 34-ամյա մի տղամարդ եւ հայտնել է, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում անհայտ անձի վարած անհայտ մակնիշի ավտոմեքենայով էլեկտրասյանը բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 64-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 72-ամյա ուղեւորուհին եւ «Օպել Աստրա»-ի երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց»-ի վարորդը եւ երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։