ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2015 20:03
Աշխատանքային հանդիպում ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ:
Հայտնելով, որ ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանը վերցվել է կադրերի ռեզերվ՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ստորաբաժանման բարեփոխման ուղղությամբ կատարած նրա ծավալուն ու հիմնարար աշխատանքը եւ շնորհակալություն հայտնեց ծառայության համար:
Ներկայացնելով ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ այն խնդիրներին, որոնց լուծումը հրատապ է բարեփոխումների ընթացքը շարունակելու, ստորաբաժանումն արդիականացնելու, ժամանակակից ճանապարհային ոստիկանի կերպարի ձեւավորման համատեքստում:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց մի շարք ծրագրեր, որոնց իրականացումն անհրաժեշտ է ճանապարհային ոստիկանության գործունեությունը ժամանակի պահանջին համապատասխանեցնելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՃՈ արագ արձագանքման ստորաբաժանման կազմավորմանը, ճանապարհային ոստիկանի աշխատանքի ողջ ընթացքի տեսաձայնագրմանը, ճանապարհային ոստիկան-վարորդ ուղղակի շփումների առավելագույն նվազեցմանը եւ այլ ձեռնարկների, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Ոստիկանության պետը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ արմատական բարեփոխում կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ այդ ամենի հիմքում լինի ճանապարհային ոստիկանի ներքին վերափոխումը, սեփական աշխատանքի հանդեպ վերաբերմունքի սկզբունքային փոփոխությունը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: