ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.05.2017 09:05
Հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիները աշխատանքի ընդունվեցին ճանապարհային ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 12-ին ճանապարհային ոստիկանությունում էին ճանապահային ոստիկանության աշխատանքի ընդունվելու հրավերին արձագանքած 7 քաղաքացի: Հրավերն առանձնահատուկ էր: Ճանապարհային ոստիկանությունը համագործակցելով հաշմադամություն ունեցողների աջակցության և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Յունիսոն» հասարակական կազմակերպության հետ, փետրվարի 28-ին ճանապարհային ոստիկանության վարչական մասում, ավագ տեսուչի և տեսուչի (տեխնիկական սպասարկում իրականացնող) պաշտոններում աշխատանքի էր հրավիրել հենաշարժողական խնդիրներ ունեցող, բավարար տեսողությամբ, առողջական հակացուցումներ չունեցող, բարձրագույն կրթությամբ, համակարգչային Microsoft Office ծրագրերին տիրապետող, մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներին: Հրավիրված քաղաքացիներից ընդունվել են դիմումներ, կատարվել են համապատասխան ստուգումներ, որոնց արդյունքում նրանցից մեկը հրաժարվել է, մյուսի գործը գտնվում ՃՈ կադրերի բաժնի վարույթում, համապատասխան հաստիքի առկայության դեպքում ընթացք տալու համար, իսկ 3-ը ՃՈ պետի հրամանով արդեն նշանակվել են համապատասխան պաշտոնների: