ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.04.2017 18:27
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով 2017 թ. ապրիլի 8-ից Երևանի Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հետադարձ կարող են կատարել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում:
Նշված փոփոխություններով պայամանվորված փոփոխվել է նաև տվյալ խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը այնպես, որ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոս փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորող լուսացույցի աջ սեկցիան տվյալ ուղղությամբ երթևեկությունը կթույլատրի որոշակի ընդհատումներով՝ նախկին անընդհատի փոխարեն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2017 թ. ապրիլի 16-ը ներառյալ՝ նշված փոփոխություններով պայմանավորված իրավախախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվի: