ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2018 16:01
Քննարկում Ճանապարհային ոստիկանությունում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակում՝ մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է աշխատանքներ, մասնավորապես՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» 1158-Ն և «Ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ վարորդական վկայականների հատկացման գործընթացները ներդաշնակեցնելու ուղղությամբ:
Այս գործընթացը կազմակերպելու կապակցությամբ, վարչապետի հանձնարարականի կատարման նպատակով, դեկտեմբերի 4-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին մասնավոր, պետական և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը ներկայացրեց առաջիկայում իրականացվող փոփոխությունների հիմնական նպատակը և այդ աշխատանքները համակարգող Ճանապարհային ոստիկանության մասնագետներին:
Կողմերը ներկայացրին իրենց տեսակետը՝ վարորդական վկայական ստանալու համար քննություններ անցկացնելու, տեսական և գործնական քննությունների ընթացակարգում որակական փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը, որոնք պայմանավորված են ներկայումս ճանապարհային երթևեկության ոլորտում առկա փոփոխություններով և մի շարք այլ գործոններով:
Քննարկման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության՝ համաձայն՝ մասնակիցներն առաջիկայում ճանապարհային ոստիկանություն կներկայացնեն համապատասխան նյութեր՝ դիտարկելու համար իրականացվող փոփոխություններում դրանք ևս ներառելու հնարավորությունը: