ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.09.2019 11:38
Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության անվտանգությամբ մտահոգ նորամուծություններ է կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության անվտանգության մակարդակը, ինչպես նաև երթևեկության մշակույթը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ամենօրյա աշխատանք՝ կատարելով նորամուծություններ։ Վերջին նորամուծություններից է Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի լուսացույցերի սյուներին տեղադրված հավելյալ լույսերը, որոնց գույները լուսացույցի համապատասխան ազդանշանին զուգահեռ փոխվում են, ինչի շնորհիվ վարորդները կարող են նախքան խաչմերուկին մոտենալը ճիշտ կողմնորոշվել։ Նորամուծություն է նաև Ադոնցի փողոցի հետիոտնային անցման վերևում տեղադրված պրոեկտորը, որը սնուցվում է արևային էներգիայով։ Այն գիշերային ժամերին հետիոտնային անցման պատկեր է գցում ճանապարհին՝ նաև այդ կերպ վարորդներին զգուշացնելով հետիոտնային անցման առկայության մասին։ Նախատեսվում է մոտ ժամանակներում նորամուծությունները կիրառել նաև այլ խաչմերուկներում և հետիոտնային անցումներում։
Եվս մեկ անգամ երթևեկության մասնակիցներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։