ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.05.2016 11:46
Ճանապարհատրանսպորտային պատահարներ անցած մեկ օրում
Մայիսի 24-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է շտապօգնության հատուկ կահավորված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 21-ամյա երիտասարդ և հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.50-ի սահմաններում, «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C180» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 17-րդ կմ-ին, Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրի թմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: