ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2015 10:27
Թեև հանրապետությունում առանց տեղումների եղանակ է, ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Սևանից Դիլիջանի թունել, Մարտունուց Վարդենիս և Գորիսից Սիսիան տանող ճանապարհահատվածներում մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: