ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.09.2014 12:40
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14.10-ին, «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թումանյան և Փարպեցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 3 անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 15-ամյա պատանի:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է սեպտեմբերի 16-ին, ժամը 15.00-ին, Երևանի Խանջյան փողոցում՝ անհայտ մակնիշի երթուղային տաքսու մեջ վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 02.50-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի կոտրվածք և պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:
Պարզել է, որ «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույն օրը, ժամը 19.10-ին, Նորագյուղ թաղամասի թիվ 15 տան դիմաց վրաերթի է ենթարկել երեխային:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ներսիսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ԳԱԶ-53Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 16-րդ կմ հատվածում` Գարգառ գյուղի վերջնամասում, վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.55-ին, նշված ավտոմեքենան «Պուշկինյան լեռնանցքի» ոլորաններում հայտնաբերվել և վարորդի հետ միասին բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 135-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»- ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: