ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2014 11:07
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 18-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1 շենքի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 18-ին, ժամը 17.20-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 18-ին, ժամը 20.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի դիմաց իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 18-ին, ժամը 17.00-ին, Արցախի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21013»ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ՃՈ հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծերենցի փողոցի թիվ 82 տան մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ և պատճառել վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին «ՎԱԶ 21101-110-01» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել նորակառույց բետոնե ճանապարհահարթակին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: