ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2014 12:30
Ճանապարհատրանսպորտային պատահարներ (մարտի 4-ից 5-ը)
Մարտի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 8 տան մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 5-ին, ժամը 00.10-ին, Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ «Մազդա T 3500 L 47» մակնիշի տարհանող ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով` վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկային հարակից խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: