ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2016 12:34
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Թևոսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նախկինում չկարգավորվող այդ խաչմերուկում տեղակայվել է լուսացուցային օբյեկտ և այժմ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով: