Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.03.2013 16:40
Ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել գործող կարգը պարզեցնելուն ուղղված առաջարկություններով
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետության օրենքների և կառավարության որոշումների նախագծեր, որոնց նպատակը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հեշտացնելն ու լիցենզիա ստանալու գործընթացը պարզեցնելն է:
Հաշվի առնելով կատարվող փոփոխությունների նպատակը և առաջնորդվելով գործընթացն առավել պարզեցնելու անհրաժեշտությամբ` Ճանապարհային ոստիկանությունն առաջարկել է հանել մարդատար տաքսի ավտոմոբիլներին դեղին հիմնագույնի համարանիշեր և հաշվառման կտրոն հատկացնելու վերաբերյալ դրույթները, իսկ փոխարենը նախատեսել վերահսկողությունը հատուկ պաշտպանվածություն ունեցող կպչուն կտրոնի (տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնի նմանությամբ) միջոցով իրականացնելու եղանակը, որը կհատկացվի լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ ու կփակցվի ավտոմոբիլի հետևի հողմապակուն:
Այդ պարագայում յուրաքանչյուր ավտոմոբիլի համար 17.000 (12.000 դրամ համարանիշերի հատկացման պետական տուրք և 5.000 դրամ հաշվառման գործողության համար վճար) դրամով կնվազի լիցենզավորման գործընթացի վրա ծախսվող գումարը, և բացի այդ, բավականին կկրճատվի լիցենզավորման գործընթացի ժամկետը:
Բացի այդ, տվյալ գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձինք և կազմակերպություններն այլևս պարտականություն չեն ունենա մեկ գործունեության համար դիմելու երկու պետական մարմնի, մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներին:
Ինչ վերաբերում է դեղին հիմնագույնի համարանիշերը սպիտակ հիմնագույնի համարանիշերով փոխանակելու ժամանակ առաջացող ֆինանսական ծախսերին, ապա հարկ ենք համարում նշել, որ դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման ժամանակ ի պահ հանձնված տվյալ ավտոմոբիլների սպիտակ հիմնագույնի համարանիշերը վերադարձվելու են անվճար:
Ճանապարհային ոստիկանություն