ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.12.2012 13:01
Ճայթիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատերի պայթյունային վնասվածք, 1-ին և 3-րդ մատերի լրիվ անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն:
Պարզվել է, որ նա դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 70 շենքի բակում ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս ստացել է վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Ռոբերտ Պ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Կատարվում է հետաքննություն: