ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.03.2019 13:15
Ոստիկանները բացահայտեցին Ճամբարակում կատարված բջջային հեռախոսների գողությունը
Փետրվարի 23-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 22-ի ժամը 18.00-ից փետրվարի 23-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը հրել-բացելով՝ մտել են Տիգրան Մեծի 7 հասցեում գտնվող խանութ-սրահ և գողացել 5 տարբեր մոդելների բջջային հեռախոս՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Տարոնի և Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» կոչվող տարածքից մարտի 3-ին, ժամը 14.00-ին, Ճամբարակի բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Անուշավան Մ.-ն (06.11.2018 թ. համաներմամբ ազատ արձակված): Նա խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Ճամբարակ քաղաքի հիշյալ խանութից գողացել է 5 բջջային հեռախոս:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: