ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2015 15:57
Ի ԼՐՈՒՄՆ. «Կտրած-ծակած արյունահոսող վերքերով հիվանդանոց տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է»
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 3-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 16-րդ թաղամասի թիվ 39 շենքի մոտ 20 տեղից դանակահարված և պարանոցը կտրած տղամարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ շտապօգնության խումբը 16-րդ թաղամասի թիվ 39 շենքի մոտից, «պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 45 տարեկան անհայտ տղամարդու, ով գիտակցության չգալով՝ մահացել էր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր մահացածի ինքնությունը՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Ազատ Առաքելյան:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Բազումի բաժինների ծառայողները հունիսի 3-ին, ժամը 06.45-ին, Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի շենքերից մեկից, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վաղինակ Դ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսի 3-ին, ժամը 24.00-ին, Երևանի 16-րդ թաղամասի թիվ 39 շենքի մոտ ինքն է դանակով հարվածել Ազատ Առաքելյանին:
Վաղինակ Դ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է: