ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2018 12:18
Րաֆֆու փողոցում կատարված կողոպուտը բացահայտվեց. կա ձերբակալված
Մայիսի 23-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ ժամը 11.33-ին Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27 շենքի մոտ անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով իր ընկերուհու՝ 1963 թ. ծնված Աիդա Ղ.-ի պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան՝ կախազարդով, և դիմել փախուստի:
Հունիսի 11-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վիգեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վիգեն Ա.-ն ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: