ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.10.2016 10:15
Ձեռնարկվում են միջոցառումներ երթուղային տաքսու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ ոտնաթաթի 5-րդ մատի կոտրվածքով բուժօգնության է դիմել օտարերկրյա քաղաքացուհի, բուհերից մեկի 3-րդ կուրսի ուսանողուհի Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է հոկտեմբերի 6-ին, ժ. 18.15-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտ, երթուղային տաքսու կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ա.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: