ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.09.2018 18:29
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի մեղադրանքով հետախուզվողի

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել Սահակ Քալյանին։ 44-ամյա Քալյանը ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, խուլիգանության, առանց իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և ծեծի մեղադրանքով։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին։ Հանգամանքները պարզվում են։