ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.06.2018 09:14
Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում և հորդորում է քաղաքացիներին ճամփորդելուց մի քանի օր, նույնիսկ շաբաթներ առաջ
1. ստուգել փաստաթղթերի առկայությունը՝ իմանալով, որ բոլոր դեպքերում երկրից դուրս գալու համար ՀՀ քաղաքացուն անհրաժեշտ է վավերական անձնագիր, անկախ տարիքից (ծննդյան վկայականը երկրից դուրս գալու համար պատշաճ փաստաթուղթ չէ նույնիսկ նորածինների համար),
2. ստուգել հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման առկայությունը,
3. ստուգել, արդյոք անձնագրում առկա են ազատ էջեր մուքի վիզաների և երկիր մուտք գործելու նշումներ կատարելու համար:
Նույնականացման քարտով անձը չի կարող դուրս գալ երկրից: