ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.12.2018 12:55
Աշխատանքի հրավեր Ճանապարհային ոստիկանությունում
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման տեսուչի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն` իրավաբան որակավորմամբ «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
Վերոնշյալ պաշտոնների համալրման համար կարող են դիմել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողները:
Մեր կողմից ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն info@roadpolice.am պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ 2018 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ: