ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.02.2016 12:44
Լինգով կոտրել է տներից մեկի դռան փականը, սակայն գողությունը կանխվել է
Փետրվարի 4-ին, ժամը 15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արսեն Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ 2 տարի առաջ գողություն կատարելու նպատակով փորձել է մետաղյա լինգով կոտրել Նոր Խարբերդի տներից մեկի մուտքի դռան փականը, սակայն գողությունը մի քաղաքացու կողմից կանխվել է, որից հետո մետաղյա լինգը թողնելով` դիմել է փախուստի, իսկ 2015 թ. նոյեմբերին ցանկապատի վրայով մուտք է գործել նույն փողոցում գտնվող կիսակառույց տուն և այնտեղից գողացել 30 մ ռետինե խողովակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: