ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.11.2015 18:16
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է
Հիշեցնում ենք, որ 27.10.2015 թ. հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց նախնական ցուցակները:
Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 01.12.2015 թ. դրանք վերացնելու համար կարող եք դիմել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:
Դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 02.12.2015 թ. բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Վերջնական ցուցակները հրապարակվելու են քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ 04.12.2015 թ.: Դիմումի հիման վրա անճշտության փաստը հաստատված լինելու դեպքում դիմումատուն արդյունքի մասին կարող է համոզվել նաև վերջնական ցուցակները ստուգելու միջոցով:
Տեղեկացվում է նաև՝
Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ