ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2015 11:51
«Մերսեդես»-ը բախվել է էքսկավատորին և հրդեհվել. ուղևորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Մարտի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, 1972 թ. ծնված Արթուր Ղազարյանի վարած «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենան Ադելյան փողոցի վերջնամասում բախվել է ճանապարհի աջ եզրում կայանված էքսկավատորին, ինչի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է:
Արթուր Ղազարյանը և ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ստյոպա Նորեյանը, նույն թվականին ծնված Ռազմիկ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1987 թ. ծնված Սերոբ Նորեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն: