ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2019 18:21
Հրդեհ Բուրաստանում. տարեց բնակչուհին մահացել է
Օգոստոսի 17-ին, ժամը 20.50-ին, «911» ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղում տուն է այրվում:
Նույն օրը, ժամը 21.15-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել նշված տան բնակչուհի, 84-ամյա Նուշիկ Աբրահամյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 20.35-ի սահմաններում, էլեկտրական կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել տան հյուրասենյակում, որի հետևանքով այրվել է հյուրասենյակն ամբողջությամբ, իսկ տարեց կինը ստացել է այրվածքներ:
Օգոստոսի 20-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Ն.Աբրահամյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Քննությունը շարունակվում է: