ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.08.2014 12:19
Հրդեհ և 1.850.000 դրամի նյութական վնաս
Օգոստոսի 11-ին ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղից Զառ տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող հնձված արտում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է 1962 թ. ծնված Առաքել Գ.-ի այգին և տարբեր տեսակի պտղատու 198 ծառ, ինչի հետևանքով պատճառվել է 1.850.000 դրամի նյութական վնաս:
Ըստ մասնագիտական եզրակացության` հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակի աղբյուրը` ծխախոտի մնացորդը, կամ տարածքում գտնվող կոտրված ապակու տարան, որը առաջացրել է ոսպնյակի էֆեկտ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: