ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.03.2015 16:10
Հրդեհ և թունավորում Մասիսում
Մարտի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում հրդեհ է:
Նույն օրը, ժամը 19.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 1989 թ. ծնված Անուշավան Հ.-ն և 1992 թ. ծնված Վաչագան Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի Մասիս կայարանի թիվ 10 հասցեում գտնվող ընկերության տարածքում (այրվել են շինությունում գտնվող թափոնները՝ մոտ 1.000 քմ, և շինության մոտակայքի ստվարաթղթե թափոնները՝ մոտ 4.000 քմ), ինչի հետևանքով Անուշավան Հ.-ն և Վաչագան Ա.-ն ստացել են թունավորում և տեղափոխվել հիվանդանոց:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Մեկնել է երեք մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին:
Նախապատրաստվում են նյութեր: