ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.08.2014 11:37
Հրդեհն առաջացել էր երեխաների կողմից կրակի հետ խաղալու հետևանքով
Օգոստոսի 4-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարամեջ գյուղի սկզբնամասում այրվում է գյուղացիներից մեկին պատկանող կուտակված խոտը:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը14.55-ի սահմաններում, 1 մարտական հաշվարկի ուժերով:
Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ստացվել է գրություն, որ հակավորված խոտի դեզում հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել տանտիրոջ անչափահաս թոռնիկների կողմից այրվող եղեգի գլխիկների հետ խաղալը:
Պատճառվել է 210.000 դրամի նյութական վնաս:
Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: