ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.02.2013 11:28
Հրդեհի պատճառը պարզվել է
Հունվարի 30-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վ. Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող բացօթյա սրճարանի տաղավարում: Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 03.08-ին:
ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սրճարանում հրդեհն առաջացել է տաղավարի խոհանոցային հատվածի առաստաղի էլեկտրական լարերի կարճ միացումից, ինչի հետևանքով պատճառվել է 4.585.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: