ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.01.2015 15:08
Հրացան, փամփուշտներ և դանակ՝ «Ֆոլքսվագենից»
Հունվարի 20-ին, ժամը 02.50-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում կանգնեցրել են 1980 թ. ծնված Էդուարդ Խ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի նստելատեղի վրա դրված է եղել 20 մմ տամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, կաշվե փամփշտակալ` լիցքավորված 20 մմ տրամաչափի 5 փամփուշտով, 13 կրակված պարկուճ և 18,7 սմ շեղբով 1 դանակ:
Էդուարդ Խ.-ն հայտարարել է, որ հրացանը` փամփուշտներով, և դանակը, պատկանում են իրեն, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չունի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: