ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2013 10:58
Հրացաններն ուղարկվել են փորձաքննության
Փետրվարի 23-ին ՀՀ բնապահպանական պետական տեսչությունից ոստիկանության Արմավիրի բաժին նյութեր են ստացվել, որ որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում՝ փետրվարի 21-ին ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզում, որի ժամանակ Նոր Կեսարիա գյուղին հարակից հանդամասում Ջանֆիդա գյուղի 50-ամյա մի բնակչի մոտ հայտնաբերվել է ապօրինի պահվող «ՏՕԶ-63» տիպի 16 տրամաչափի որսորդական երկփողանի հրացան, իսկ Արաքս գյուղին հարակից հանդամասում` նույն գյուղի 32-ամյա մի բնակչի «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա և 36-ամյա ուղևորների մոտ` ապօրինի պահվող «Իժ-18-Ե» տիպի 12 տրամաչափի մեկփողանի և «ԻԺ» տիպի 12 տրամաչափի երկփողանի ողորկափող հրացաններ:
Հրացաններն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: