ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.09.2014 11:00
Լրագրողների հետ հանդիպման հրավեր
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում հաճախակի տեղ են գտնում քաղաքացիներից ստացված բողոքներ, որոնք, երբեմն, օրենքով սահմանված կարգի չիմացության, տեխնիկական անճշտության, հաճախ էլ թյուրըմբռնումների հետևանքով վիճարկում են տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած տուգանքների իրավաչափությունը:
Այս և տեսանկարահանող-լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների համակարգի գործունեության վերաբերյալ մասնագիտական և լիարժեք պարզաբանումներ տալու նպատակով, այսօր` սեպտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության մամլո սրահում /հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130/ ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոնի և ՃՈ պատասխանատուների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 13.50-ը: