ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2019 15:40
Հրազդանի բնակիչները թունավորվել էին Արցախում
Մայիսի 12-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Հրազդան քաղաքի 4 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մայիսի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Վանք գյուղի Գանձասար եկեղեցու բակում իրենց կողմից պատրաստած հավի միսը ուտելու հետևանքով թունավորվել են:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: