ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.11.2015 15:03
Հետախուզվողներից մեկին հայտնաբերեցին, մյուսը ներկայացավ կամավոր
Նոյեմբերի 17-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նաիրիի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1990 թ. ծնված Տրդատ Ա.-ին, որը օգոստոսի 17-ից Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14.40-ին, բաժին է ներկայացվել 1996 թ. ծնված Անուշ Ս.-ն, որը նոյեմբերի 14-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով: