ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2015 12:44
Հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Ստոկհոլմ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 5-ին, ժամը 01.20-ին, Ստոկհոլմ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1990 թ. ծնված Բորիս Ու.-ն, ով 2013 թ. մայիսի 23-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Խափանման միջոցը՝ կալանք: